Ionics -ը ոչ միայն մասնակցում, այլև կազմակերպում է մի շարք գիտաժողովներ և գիտական միջոցառումներ
Երկօրյա ամառային դպրոցը նվիրված էր քիմիայի արդի խնդիրներին և ճյուղերին։ Ավելի քան 12 գիտնականներ տարբեր երկրներից կիսվեցին իրենց աշխատություններով և փորձով երիտասարդ ուսանողների և գիտնականների հետ։
Օրբելու անվան ինստիտուտում Լոնդոնի <<Իմպերիալ քոլեջ>>-ի լաբորատորիայի ղեկավար պրֆեսոր Սերգեյ Կազարիանը կարդաց լեկցիա՝ <<Ինֆրակարմիր սպեկտրոսկոպիայի առավելությունները իմեջինգում>> խորագրով։
Հայ-ռուսական համալսարանում անցկացվել է Զելենսկու անվան ինստիտուտի, <<Անանիկով>> լաբորատորիայի ղեկավար Վալենտին Անանիկովի լեկցիան՝ <<21-րդ դարի օրգանական քիմիան>> խորագրով։
ԱՄՆ (Դալաս քաղաքի) Տեխասի hամալսարանի, քիմիայի ամբիոնի վարիչ, Տեխասի Հարավ–արևմտյան բժշկական համալսարանի պրոֆեսոր՝ Վլադիմիր Գևորգյանը ՕԴՔԳԿ-ում կարդաց լեկցիա <<Նոր սինթետիկ մեթոդաբանությունների մշակում>> խորագրով։
Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի պրոֆեսոր Տերենտևը բանավոր զեկույց ներկայացրեց
<<Սուպրամոլեկուլային քիմիա և բժշկական քիմիա>> թեմաներով:
Ionics խմբի անդամները ՀՀ ՕԴԳՔԿ-ի տաղավարում նույնպես ներկայացրին խմբի գործունեության և ինստիտուտի այլ լաբորատորիաների հետ համագործակցությունների մասին։
Ionics խմբի անդամները մասնակցել են <<Այբ>> կրթական հիմնադրամի կողմից նախաձեռնված բնագիտամաթեմատիկական էքսպոյին։
Անահիտը ավարտել է Գավառի պետական համալսարանի դեղագործական քիմիա բաժինը, այնուհետև ստացել մագիստրի կոչում ԳԱԱ-ում, սովորելով՝ դեղագիտություն։
Անահիտը լաբորատորիայում կատարում է հետազոտություններ պիպերազին տեղակալված պիրանոպիրիդինների ստացման և դրանց կենսաբանական ակտիվությունների թեմաներով։
Աննան ավարտել է ԵՊՀ քիմիա ֆակուլտետի քիմիա բաժինը։ Լաբորատորիա հաճախել է լաբորատոր պրակտիկա անցնելու և հետազոտություններ կատարելու նպատակներով։ Պրակտիկայի ընթացքում ուսումնասիրել է խինոլինի ածանցյալներից պոտենցիալ իոնական հեղուկների ստացման եղանակները։
Ավարտել է ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի քիմիա բաժինը։
Ավարտական աշխատանքը կատարել է իոնականի լաբորատորիայում՝ ուսումնասիրելով կենսաբանորեն ակտիվ պիպերաղինային աղերի ստացումը, ինչպես նաև այդ աղերի մոնոբյուրեղների առաջացումը իոնական հեղուկներում։
Աննան ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ մագիստրատուրայի առաջին կուրսի բարձր առաջադիմությամբ ուսանողուհի է։ Իր հետազոտությունները միտված են իոնական հեղուկներում ածխաթթու գազի կլանման ուսումնասիրություններին, որի շուրջ էլ լինելու է իր մագիստրոսական աշխատանքը: